Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Հանրաքվեի նախնական արդյունքները. «այո»՝ 60 133, «ոչ»՝ 21 638

Հանրաքվեի նախնական արդյունքները. «այո»՝ 60 133, «ոչ»՝ 21 638
07.12.2015 | 01:22

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջին արդյունքները, որոնք օնլայն ռեժիմով փոփոխում են։
Ժամը 00.47-ի դրությամբ մշակվել է 176 ընտրատեղամասի քվեաթերթիկները. սահմանադրական փոփոխություններին «այո» է քվեարկել 60 133 (կամ 71.32%-ը) մարդ, իսկ «ոչ»՝ 21 638–ը (25.66%)։
ԿԸՀ տվյալներով՝ քվեարկության մասնակցել է 1,296,368 ՀՀ քաղաքացի կամ ընտրողների 50.51%-ը։

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ